2010 թվականին Մեգանը 40 կգ ավելորդ քաշ է կորցրել, ինչի շնորհիվ նա երկու անգամ հայտնվել է Oxygen Magazine ամսագրի շապիկին: Նրա երազանքը՝ դառնալ պրոֆեսիոնալ ֆիթնես-մարզիչ, մոտ էր իրականացմանը:

2011 թվականի հունիսի 2-ին Մեգանի կյանքը կտրուկ փոխվեց:
Մեգանի սիրեցյալն աչքի էր ընկնում բռնկուն բնավորությամբ: Նա դուրս էր հրել աղջկան մեքենայից՝ 105 կմ/ժ արագության տակ:

Մեգանի ողնաշարը կոտրվել էր, կրծքավանդակից ներքև հատվածն` անզգայացել, կաթվածահար էր եղել:
Բժիշկներն ասում էին, որ դժվար թե Մեգանը կարողանա երբևէ քայլել։ Աղջիկը հուսահատության մեջ էր:

Մեգանին երկու վիրահատության էին ենթարկել։
Մարմնի աջ մասը դեռ անզգայացած էր: Բայց չնայած դրան, Մեգանը սկսեց մարզասրահ հաճախել... հաշմանդամի անվասայլակով: Աղջիկը նորից իր առջև նպատակ դրեց՝ դառնալ ֆիթնես-մարզիչ: Բայց բժիշկներն ասում էին, որ դա հնարավոր չէ: Սակայն Մեգանը զգաց, որ իր մկանները նորից վերականգնվում և ամրանում են, և դա նրան ուժ տվեց և մեծացրեց քայլելու ցանկությունը:

Սկզբում Մեգանը կարողացավ երկու րոպե կանգնած մնալ: Իսկ շուտով նա սկսեց իր առաջին քայլերն անել:
Աղջիկը չէր մտածում նոր հարաբերությունների մասին: Բայց իր վերականգնման ամենաթեժ փուլում նա հանդիպեց Ռոդին:
—Ես նույնիսկ չէի էլ մտածում, որ ինչ-որ մեկը կհետաքրքրվի ինձանով: Ես կաթվածահար էի եղել և ինձ կին չէի զգում, – կիսվում է աղջիկը:

Մեգանը շարունակում է ամրապնդել իր առողջությունը: Այժմ նա վստահ կանգնում է ոտքերի վրա: Մարզիչ դառնալու նրա երազանքն ավելի ու ավելի է մոտենում իրականացմանը:
Այժմ աղջիկն իր հաջողությունները լուսանկարներ տեսքով հրապարակում է Instagram-ում:
Մեգանը և Ռոդը ամուսնացել են 2012 թվականին: Նրանք շատ երջանիկ են և պլանավորում են երեխաներ ունենալ:



