27-ամյա Տոնի Ուիլլոուբին Facebook-ում կիսվել է իր լուսանկարներով, որտեղ պատկերված է մաշկի քաղցկեղի բուժման գործընթացը:

Տոնին որոշել է պատմել իր պատմությունը բոլոր աղջիկներին, ովքեր հետաքրքրված և տարված են սոլյարիների և նման այլ միջոցների օգնությամբ արհեստական արևայրուք ձեռք բերելով: Նա պատմել է, որ 21 տարեկանում իր մոտ մաշկի քաղցկեղ է հայտնաբերվել:

skin-cancer-tanning-bed-tawny-willoughby-2

Տոնին երազում էր մուգ մաշկ ունենալու մասին, նա ամռանը շաբաթը հինգ անգամ արևի լոգանք էր ընդունում, իսկ ձմռանը մշտապես սոլյարի էր հաճախում: Նա առանձնապես պաշտպանիչ կրեմներ չէր օգտագործում:

skin-cancer-tanning-bed-tawny-willoughby-4

Իսկ հետո բժիշկները նրա մոտ սարսափելի ախտորոշում արեցին: Դրա առաջացման միակ պատճառը ուլտրամանուշակագույն ճառագայթներն էին: Սովորաբար նման քաղցկեղը հնարավոր է բուժել առաջնային փուլում, բայց եթե այն խորանա, կարող է մահվան հանգեցնել:

skin-cancer-tanning-bed-tawny-willoughby-1

Տոնին գրում է. «Եթե որևէ մեկը մեծ մոտիվացիայի կարիք ունի սոլյարիներ չհաճախելու և արևի տակ չպառկելու՝ ապա ես կգամ ձեզ մոտ: Դուք պետք է իմանաք, որ քաղցկեղի բուժումն այսպիսի տեսք ունի»:

skin-cancer-tanning-bed-tawny-willoughby-5

«Թույլ մի տվեք արևայրուքին խանգարել ձեզ տեսնել, թե ինչպես են մեծանում ձեր երեխաները: Այժմ դա իմ ամենամեծ վախն է, քանի որ ես երկու տարեկան որդի ունեմ»:

кожа рака загара-кровать-рыжие-Уиллоуби-6

Այժմ Տոնին ամեն 6-12 ամիսը մեկ մաշկաբանի է այցելում: Մաշկի վրայի վերքերը լավանում են, ձգվում են, սակայն վտանգը դեռ մնում է:

Առողջապահության համաշխարհային ասոցացիան վաղուց է ուլտրամանուշակագույն ճառագայթներն ավելացրել քաղցկեղ առաջացնող երևույթների ցուցակի մեջ:

Մասնագետները զգուշացնում են, որ հաճախակի արևայրուք ստանալը վտանգավոր է և ավելի լավ է խուսափել արևի տակ շատ հաճախ մնալուց: Մի մոռացեք օգտագործել պաշտպանիչ կրեմներ՝ սկսած SPF 15 ինդեքսից և բարձր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել