
Կենտրոնական Ամերիկայի հնդկացիները նույնպես ունեին իրենց աստղային քարտեզները։ Նրանք ժամանակակաից աստղակերպի նշանների մասին ոչինչ չէին լսել, սակայն նրանք ունեին իրենց պատկերացումները՝ իրենց նշաններով։ Հնդկացիների աստղակերպի նշանները կրում էին կենդանիների անուններ։
Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ ացտեկների հորոսկոպի նշանները։ Ո՞վ եք դուք, ըստ այդ նշանների.
Ջրասամույր
20 հունվար – 18 փետրվար
Ջրասամույրը նայում է աշխարհին ոչ սովորական կերպով, ընդ որում նա ունի փայլուն երևակայություն և ինտելեկտ։ Դա նրան առավելություն է տալիս մնացածի հանդեպ։
Եթե ջրասամույր երեխային դաստիարակել արժանի միջավայրում, ապա նա կմեծանա և կդառնա պատասխանատու, խիզախ և ազնիվ մարդ։ Բայց եթե նրան «մոռանալ», այսինքն ճնշել նրա մեջ ստեղծագործական սկիզբը, ապա նրանից կստացվի անպատասխանատու, անընդհատ նյարդային և հասարակությունից մեկուսացած սոցիապատ։
Գայլ
19 փետրվար – 20 մարտ
Գայլը՝ խորը էմոցիոնալ և ստեղծագործ անհատականություն է։ Ամենաշատը, գայլը գնահատում է սերը, և նա նույնպես ունակ է սիրել իրականում։
Այդ ամենի հետ մեկտեղ, գայլերը կարող են մեկտեղել իրենց մեջ սիրո և անկախ լինելու պահանջը։ Եթե այս նշանի տակ ծնված մարդը չկարողացավ արագ գտնել իր սերը և ամուսնանալ նրա հետ, ապա նա կարող է հեշտությամբ ապրել ողջ կյանքը միայնակ։
Գայլը՝ կրքոտ, առատաձեռն և քնքուշ սիրեկան է։ Բայց եթե նրան մերժեն՝ նա կարող է վերածվել կպչուն և վրեժխնդիր մարդու։
Բազե
21 մարտ – 19 ապրիլ
Բազեն կարողանում է նախաձեռնությունը իր վրա վերցնել, չնայած, որ սպորտում հաջողությունների է հասնում թիմային մարզաձևերում։ Այս ամենը այն պատճառով, որ սովորաբար, այս նշանի տակ ծնված մարդիկ չափազանց ինքնահավան են և հպարտ։ Շատ հաճախ նրանց անվանում են գոռոզամիտ։
Բազեն՝ հրաշալի սիրեկան է, ով ունակ է տարիներով պահպանել կիրքը հարաբերություններում։
Կուղբ
20 ապրիլ – 20 մայիս
Կուղբերը՝ հրաշալի վարձու աշխատողներ են, նրանք ամեն ինչ անում են առավելագույնս արդյունավետ։ Նրանցից դուրս են գալիս ոչ միայն հրաշալի կատարողներ, այլ նաև ղեկավարներ՝ դրա համար կուղբերը ունեն և՛ լավ տրամաբանություն, և՛ ռազմավարական մտածողություն, և՛ համբերություն։
Կուղբերի կյանքում պրոբլեմները սովորաբար սկսում են այն ժամանակ, երբ նրանք չափից դուրս են սկսում տարվել ինչ-որ բանով և չեն կարողանում կանգ առնել նույնիսկ այն ժամանակ, երբ ակնհայտ է, որ իրենց ջանքերը ոչ մի արդյունք չեն տալու։ Ցավոք, կուղբերը շատ հաճախ էլ ապրում են «միացված ավտոպիլոտով» և ծերության ժամանակ բողոքում, որ. «այդպես էլ կյանքում ոչինչ չտեսան»։
Կուղբերը հավատարիմ են, և նրանց վրա միշտ կարելի է հույս դնել։ Բայց ապրելով այդպիսի մարդու հետ, եղեք պատրաստ, որ նա կարող է համբերությունից ձեզ հանել իր «չափազանց ճիշտ» լինելով։
Շարունակությունն՝ այստեղ







