bruselAraratnews.am-ը գրում է.

Բրյուսելի օդանավակայանում պայթյունները, հավանաբար, ուղղված են եղել ԱՄՆ-ի շահերի դեմ, քանի որ ահաբեկիչներն իրականացրել են պայթյունն ամերիկյան ավիաընկերությունների կանգնակների մոտ:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Դեվին Նունեսը:

Նա նշել է, թե թվում է, որ հարձակումներն այս կամ այն չափով եղել են ամերիկացիների դեմ,հայտնում է Reuters-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել