Փոլ Դէվիդ Բոնդ «Երջանկությունը՝ հավերժ» 1964
Անցնում էր մի անգամ մի մարդ դաշտով: Հանկարծ տեսավ մի խոր փոս, իսկ մեջը Երջանկությունն է նստած: «Ասա ինձ, թե ինչ ես ուզում, և ես կիրականացնեմ», - ասում է Երջանկությունը: «Փող եմ ուզում... շատ...»,- ասում է մարդը: Եվ հանձնեց Երջանկությունը մարդուն մեկ պարկ ոսկեդրամ, և մարդը շալակեց այն և գնաց իր ճանապարհով: Մի ուրիշ մարդ էր անցնում: Երջանկությունը նրան՝
-Ի՞նչ ես ուզում, կամայական ցանկություն կիրականացնեմ:
- Գեղեցկուհի կին եմ ուզում, - և միանգամից կողքին մի հրաշագեղ կին հայտնվեց:
Եվ գլուխը կոտրելով գնաց այս մարդը այդ կնոջ հետևից: Երրորդ մարդն էր անցնում դաշտով: Եվ երջանկությունը նորից՝ «Ի՞նչ ես ուզում, կամայական ցանկություն կիրականացնեմ»: Իսկ մարդը ի պատասխան՝ «Իսկ Դու ի՞նչ ես ուզում»: «Դե ուզում եմ այս փոսից դուրս գալ»: Եվ գցեց Մարդը մի երկար փայտ փոսի մեջ ու գնաց իր ճանապարհով: Իսկ Երջանկությունը դուրս պրծավ փոսից և վազելով գնաց նրա հետևից...