Ես ինձ ավելի շատ տեսնում եմ որպես հաղորդավարուհի, այլ ոչ թե դերասանուհի. Սիմա ԲաղդասարյանLife.panorama.am-ը գրում է.

«Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի նոր՝ընտանեկան տաղավարի ու իր առաջիկա ծրագրերի մասին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը:

««Երկար ճամփորդությունից հետո մենք կրկին տանն ենք»` ահա այս զգացողություններով մենք` ես ու Գայանե Ասլամազյանը, տեղափոխվեցինք «Բարի լույսի» նոր, բայց միեւնույն ժամանակ հին տաղավար: Հենց այս տաղավարից եմ ես սկսել «Բարի լույս»-ում իմ գործունեությունը, - նկատեց հաղորդավարուհին ու շարունակեց,- մեր նոր տաղավարն էլ ավելի լուսավոր է, ջերմ ու գունեղ, բացի այդ` նոր եթերաշրջանում հետզհետե ունենալու ենք նոր էջեր, որոնք էլ ավելի հետաքրքիր կդարձնեն հաղորդաշարն ու մենք էլ կշարունակենք ժպիտով սկսել ամեն մի նոր օրը»:

«Նոր էջերի մասին մենք էլ ընթացքում ավելի հստակ կիմանանք, հիմա դեռեւս կարող եմ նշել բլից-հարցումները, որը պատրաստում է մեր լրագրողներից մեկը. նա հայտնի մարդկանց բլից հարցեր է տալիս, որոնց արագ պատասխանելու ընթացքում զավեշտալի իրավիճակներ են ստեղծվում: Ընդ որում նշեմ, որ հնչում են սովորական հարցեր, օրինակ՝ ո՞ր գույնն է ամենասիրելին, ո՞րն է ամենասիրելի քաղաքը եւ այլն»,- նշեց Սիմա Բաղդասարյանը:

«Բարի լույս»-ի նոր տաղավարում կլինեն նաեւ պրեմիերաներ, հետաքրքրվելով, թե մեր հայտնիները կարողանո՞ւմ են վաղ առավոտյան ճիշտ ժամի ներկայանալ հաղորդմանը, Սիման պատմեց.

«Իրականում հյուրերի ուշացման հետ կապված խառնաշփոթային իրավիճակների մեջ ընկնում են մեր կադրից դուրս աշխատող գործընկերները, իհարկե, հաճախ են լինում, երբ մեր հյուրերը ուշանում են, մենք էլ փրձում ենք քողարկել դրանք՝ հաղորդման էջերը առաջ գցելով կամ տեսահոլովակներ ցուցադրելով, բայց իմ պրակտիկայում մեկ, երկու անգամ է  ընդամենը պատահել, որ հյուրերը չեն եկել»:

Հարցին, թե բացի առավոտյան հաղորդումից Սիմա Բաղդասարյանը կցանկանա՞ր այլ ուղվածության հաղորդաշարով ներկայանալ, նկատեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել