168.am-ը գրում է.
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է Եվրո-2016-ում Իտալիայի և Անգլիայի հավաքականների շանսերը:
«Շնորհիվ Անգլիայի և Իտալիայի հետ անցկացվելիք ընկերական խաղերի, մենք կարող ենք իմանալ, թե ինչ կարելի է սպասել Եվրո-2016-ից:
Մեր 2 մրցակիցներն էլ շատ հետաքրքիր թիմեր են և հանդիսանում են Եվրոպայի առաջնության ֆավորիտներ:
Դա լավ ստուգում կլինի, արդեն հիմա սկսվում է կազմում տեղ ունենալու համար մղվող լուրջ պայքար, մինչև մրցաշրջանի ավարտը մնում է 8 շաբաթ: Մենք մեծ կազմ ենք հավաքել, որպեսզի շփվենք ֆուտբոլիստների հետ և բացատրենք նրանց, թե ինչ ենք մենք սպասում»,- ասել է Լյովը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/23/613053.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել