Բրյուսելի Սքարբեք կոմունայի Մաքս Ռոզ փողոցում կատարված խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է «Իբրահիմ էլ Բաքրաուիի կտակը», որը նույնականացվել է որպես Բրյուսելի օդանավակայանում հարձակում գործած մահապարտ-ահաբեկիչներից մեկը: RTBF հեռուստառադիոընկերության հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Բելգիայի գլխավոր դատախազ Ֆրեդերիկ վան Լևը:

«Նա (էլ Բաքրաուին) գրում է, որ ինքը ստիպված է շտապել ու չգիտի՝ ինչ անել: Որ իրեն ամենուր փնտրում են, և ինքն իրեն անվտանգ չի զգում: Եթե ինքը գտնվի մի վայրում, ենթարկվում է բանտ ընկնելու ռիսկին»,- լրագրողներին պատմել է դատախազը Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել