Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ իմ բորոր ընկերներին, ովքեր անհանգստացած բրյուսելում այսօր տեղի ունեցած տեռակտի համար ներքին նամակներով գրում են ինձ,,, ու քանի որ նամակների թիվն անչափ մեծ է, սրիպված եմ ընդհանուր գրել,,, 18 տարի ապրելով բրյուսելում, առաջին անգամ զգացի ահավոր վտանգ կապված ընտանիքիս անդամների հետ,,,
Առավոտյան 8,15 է տեղի ունեցել տեռորը, երբ Եվրոնյուզը հաղորդեց, առաջինը հիշեցի, որ թոռնուհիս է այդ ժամին մետրոյով գնում աշխատանքի ու շատ վատաց,,, զանգեցի ասաց,- մետրոն փակ է ու ոչ մի տրանսպորտ, խանութ չի աշխատում, թունելները թակ են,,, Զանգել եմ տղայիս, թոռնուհուս իր մեքենայով տուն է տարել,,, Տեռորիստները պայթեցրել են մետրոյի 4 կայարան, Օդանավակայանում եղել է մի քանի պայթուն, ու այնքան մեծ է եղել ցնցումների ուժգնությունը, որ գերազանցել է ամենաուժգին երկրաշարժին,,, ահավոր ավերվել է օդանավակայանի տերմինալը 17 մարդ զոհվել է, 35 մարդ ծանր հիվանդանոցներ են տեղափոխվել, 2000 մարդ էվակուացվել է,,, և դա դեռ վերջը չէ, քանի որ քիչ առաջ նոր հաղորդագրություն ստացվեց, որ Բրյուսելի կենտրոնում գտնվող ամենամեծ հիվանդանոցներից մեկում՝ ՍԱՆ ՊԻԵՌ հիվանդանոցում բոմբ է դրված, հիվանդներին են էվակուացնում,,, մի խոսքով վախի մթնոլորտ է ողջ Բելգիայի տարածքում և առանձնապես Բրյուսելում,,, Այս միաժամանակյա մեծ տեռորը․ և օդանավակայանի, և մետրոների 4 կանգառների շատ լուրջ ծրագրված էր ու համակարգված․ սա պատասխան էր օրեր առաջ Ֆրանսիայի տեռորի գլխավոր պատասխանատուի՝ որ ամիսներ շարունակ Բելգիական ոստիկանները փնտրում էին․ Սալամ Աբդելսլամ ձերբակալության,,, այս քայլով ասել ուզեցին, որ մենք բոլորս էլ Սալամ Աբդելսլամ ենք և մեզ հաղթել չեք կարող,,, Մի խոսքով տեռորիստները ձեռնոց են նետել Եվրոպային ու ամեն քայլափոխի վտանգն անխուսափելի է,,, նրանք ամենուր են, 18 տարի առաջ Բելգիա տեղափոխվելուս առաջին ամիսներից էի նկատում, որ դրանք ունեն հավաքատեղիներ, ուղղակի Բելգիան շատ ազատ երկիր է ու ոստիկաններն էլ շատ թույլ և այնտեղ բուծվեցին Եվրոպային ծնկի բերող տեռորիստներ,,, Ցավով պիտի ասեմ, որ սիրտս անհանգիստ է իմ հայության համար, որ այստեղ հազարավորներ են,,, ուր գնաց հայը կրակը փեշը բռնեց․ Հայի ամենաապահով օթևանը Հայաստանն է, բայց ցավոք Անկախությունից հետ չունեցանք երկրին նվիրյալ այն ղեկավարը, որ ծաղկեցներ մեր երկիրը,,, ով նստեց գահին, թալանեց, զավթեց, լափեց ու սոված ժողովրդին սպիտակ ջարդի ենթարկեց,,,
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1028100303896011&set=a.184720831567300.39584.100000881535340&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել