Panorama.am-ը գրում է.
Բրյուսելի միակ Զավենթեմ օդանավակայանը փակ է, և այնտեղ գտնվող Ազգային ժողովի հայկական պատվիրակությունը քննարկում է տարբերակներ, որ օրվա ընթացքում կարողանան վերադառնալ Հայաստան:
«Մեր Ազգային ժողովի համապատասխան ծառայությունը զբաղվում է այդ հարցով, քննարկում է տարբերակներ երրորդ երկրների տարբերակները: Քննարկվող տարբերակներն են կամ Հոլանդիայով գալը կամ Գերմանիայով: Բայց կարծես թե ամենահարմարը Գերմանիայով գալն է: Մենք պետք է մեքենայով հասնենք, անցնենք Գերմանիայի սահման», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Բրյուսելից փոխանցեց ԱԺ հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն աշխատանքներն արագացված կարգով է ավարտել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ