Մեզանից յուրաքանչյուրը գտնվում է հասարակության մեջ, որը այսպես, թե այնպես ազդում է մեր վրա։ Բայց մեզնից քչերն են մտորում այն մասին, թե որքան մեծ ազդեցություն ունեն նրանք, ովքեր մեզ շրջապատում են։

Այս առակը կստիպի Ձեզ մտորել Ձեր շրջապատի մասին.

Մի անգամ մարդը արծվի ձու է գտնում և դնում այն հավերի մոտ:

Արծվի ճուտիկը մեծանում էր հավի ճուտիկների հետ և հետզհետե նմանվում էր նրանց՝ նա կչկչում էր հավի պես, փորփրում էր հողը ճիճու գտնելու ակնկալիքով և չեր կարողանում թռչել:

Անցնում են տարիներ: Մի անգամ արդեն մեծացած արծիվը երկնքում վեհ մի թռչուն է տեսնում: Շատ վեհ կեցվածքով թռչունը ճեղքում էր քամու ալիքները և հազվադեպ թափահարում թևերով:

Հիացած արծիվը հարցնում է.

– Ո՞վ է սա:

– Սա Արծիվն է՝ բոլոր թռչունների արքան, – պատասխանում են նրան: – Նա պատկանում է երկնքին, իսկ մենք հավերս՝ պատկանում ենք երկրին, հողին:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել