Ինչո՞ւ է Հայաստանն ավտոստոպով ճամփորդելու ամենահարմար երկիրըNewmag.am-ը գրում է.

Հաճախ միայն ֆիլմերում ենք հանդիպում ավտոստոպով ճամփորդող  մարդկանց: Այդ երևույթին անծանոթ մարդիկ  հավանաբար կարծում են, թե ավտոստոպը ֆիլմերում նկարահանող տեսարանների  համար է, բայց՝ ոչ:

Նախ հասկանանք թե ինչ է ավտոստոպ ասվածը, որը եվրոպացիներն անվանում են “hitchhiking”:

Սա ճամփորդելու այն տարբերակն է, երբ վարորդը սեփական կամքով ճանապարհից վերցնում է ուղևոր կամ ուղևորների առանց որևէ նյութական փոխհատուցման: Թեև որոշ վարորդներ կանխավ համաձայնեցնելով կարղ են չնչին գումար վերցնել:

Որպես կանոն  ավտոստոպով կամ հիչհայքինգով ճամփորդողը բթամատը վեր է պահում կամ որևէ ցուցանակ բռնում, որը հուշում է, թե որտեղ է մտադրված գնալ: Հատկապես այն վարորդներն, ովքեր երկար ճանապարհ ունեն հատելու վերցնում են նման ճամփորդների, որպեսզի ճանապարհն ավելի հետաքրքիր լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել