Տղաս ու աղջիկս ինձ և ամուսնուս լիարժեք են դարձնում. Գոհար Հովհաննիսյանը նշում է ծննդյան 34-ամյակը

Life.panorama.am-ը գրում է.

Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան 34-ամյակը: Այսօր երգչուհին ծննդյան օրը կնշի տանը՝ ընտանիքի գրկում, մտերմիկ երեկոյի շրջանակներում ու իրականացված երազանքների գիտակցումով:

Life.panorama.am-ը շնորհավորելով երգչուհուն՝ խոսել է նրա հետ ու տեղեկացել օրվա մանրամասներից.

«Այնպես ստացվեց, որ երեկ մեր ընկերներից մեկի ծննդյան օրն էր ու իմ ծննդյան մեկնարկը տրվեց հենց այդ նույն շրջապատում: Ամուսինս շատ է սիրում անակնկալներ մատուցել, երեկ էլ փոքրիկ տորթով ու ծաղիկներով ճիշտ 00:00-ին շնորհավորեց ինձ. հավատացեք՝ չկա ավելի մեծ երջանկություն, քան ծննդյանդ օրը գիտակցել, որ երազանքներդ իրականացված են, քանի որ ունես հրաշ ընտանիք»,- պատմեց Գոհարն ու նկատեց, որ տոնական օրը տանը կանցկացնի.

«Քանի որ աղջիկս դեռ շատ փոքր է, ուստի որոշեցինք այսօրն անցկացնել տանը՝ մեր ամենամտերիմ հարազատների հետ միասին: Շատ եմ սիրում նման մտերմիկ հավաքույթները, երբ քեզ իսկապես տանն ես զգում: Իմ մտերիմները շատ լավ գիտեն, որ ինչքան էլ ինչ-որ մի բանից սրտնեղած լինեմ, միեւնույն է, ցույց չեմ տա, նրանց հետ ուրախ կանցկացնեմ տրված ժամանակը, առհասարակ ամեն օրս փորձում եմ ուրախ անցկացնել, ամեն ինչի մեջ դրականն ու գունավորը տեսնել»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել