Հիլարի Սուոնկը և Ռուբեն Տորեսը նշանվել ենLife.panorama.am-ը գրում է.

Հիլարի Սուոնկը և նրա ընկեր Ռուբեն Տորեսը, որի հետ նա հանդիպում է մոտ մեկ տարի, նշանադրվել են։ Ուրախ լուրով դերասանուհին կիսվել է իր Instagram-յան էջում, որտեղ նաև լուսանկար է հրապարակել։
 
«Մենք գնացինք արշավի և դա եղավ։ Ես այնքան երջանիկ եմ կիսվելու ձեզ հետ այդ լուրով.  ես և իմ թանկագին Ռուբենը նշանվել ենք»,- գրել է Հիլարին։
 
Սուոնկի համար դա կլինի երկրորդ ամուսնությունը. 1997 թվականին նա ամուսնացել էր դերասան Չադ Լոուի հետ, սակայն ուղիղ 10 տարի անց նրանք բաժանվել էին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել