Tert.am-ը գրում է.

Բելգիայում իրականացրած պայթյունների հետևանքով այս պահի դրությամբ չկա որևէ հայ կամ ՀՀ քաղաքացի տուժող կամ զոհ: Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Բելգիայում ՀՀ դեսպանատան «Թեժ գծից»։


Նշենք, որ Բելգիայի հայ համայնքից Պետո Դեմիրճյանը ասել էր, թե խոսակցություններ կան, որ մեկ հայ երիտասարդ է կորել: Դեսպանատնից այս առնչությամբ հայտնեցին.« Երեկ մենք ստացել ենք երկու հայ քաղաքացու կորած լինելու մասին զանգ իրենց հարազատներից, սակայն երկուսի դեպքում էլ հետագայում տեղեկությունները հերքվեցին և նրանք գտնվեցին»: 


Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանը դեռ չի աշխատում: Հարցին, թե ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք երեկ և այսօր պետք է թռչեին Բրյուսելից: Դեսպանատնից  այս առնչությամբ հայտնեցին, որ արդեն իսկ կոչ են արել դիմել այն ավիաուղիներին, որոնց տոմսերը ձեռք են բեռնված: Վերջիններս էլ կամ հետադարձի գումարը կվերադարձնեն կամ այլ ժամկետներով թռիչքներ կառաջարկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել