Lurer.com-ը գրում է.

ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախումբը և աշխատակիցները, ինչպես նաև Բելգիայի հայ դատի հանձնախումբը խորապես վշտացած են Բրյուսելի միջազգային օդանավակայանում ահաբեկչական ցավալի հարձակումների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են Եվրոպայի հայ դատի գրասենյակից:

«Ապահով ենք, սակայն վրդովված: Շնորհակալ ենք բոլոր նրանք, ովքեր զանգահարեցին և զորակցական պատգամներ ուղարկեցին: Ցավակցում ենք անմեղ կյանքերի կորստի համար և մեր մտքերն ու աղոթքներն ուղղում նրանց ընտանիքներին ու բարեկամներին:

Այսօրվա աշխարհում վայրագությունն ու ատելությունը տեղ չունեն: Եվրոպայի տարածքում մեր բոլոր կազմակերպությունների անունից մեր զորակցությունն ենք հայտնում Բելգիայի թագավորության և համայն բնակչության ահաբեկչության դեմ պայքարին`հանուն այս վախկոտ արարքների հաղթահարման»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել