Panorama.am-ը գրում է.
Ըստ կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների նոր զեկույցի՝ Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010թ. ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի:
Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը (ՊԱԽՍԱՎ), որը ներկայացնում է Հայաստանի տնտեսական, պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը, մատնանշում է, որ թերսնուցման առկա կրկնակի բեռը խոչընդոտում է Հայաստանի՝ ամբողջական մարդկային և սոցիալ-տնտեսական ներուժին հասնելու կարողությանը:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում և որ տնային տնտեսությունների 28%-ը, որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Ավելին, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ և դրսևորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Թերսնուցման այս կրկնակի բեռը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



