Բրյուսելում ահաբեկչությունների հետ կապված արտակարգ դրություն չի սահմանվի: Այս մասին չորեքշաբթի RTBF հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնը:
«Դա մեր ժողովրդավարության պրակտիկայում չէ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կառավարությունը պատրա՞ստ է արտակարգ լիազորություններ ստանձնել:
Բրյուսելում երեքշաբթի առավոտյան մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, 230 մարդ վնասվածքներ է ստացել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել