Հայտնի գրող Մարկ Տվենը ծնվել է 1835թ.: Այս թվականին երկրի կողքով անցել է Հալլի գիսավորը: Գրողը մահացել է 1910թ., երբ գիսավորը նորից է անցել երկրի կողքով: Տվենը կանխագուշակել է իր մահը. «Հալլիի հետ եկել եմ աշխարհ, նրա հետ էլ կհեռանամ մյուս տարի»:
---
1898թ. ամերիկացի գրող Մորգան Ռոբերտսոնը գրել է «Անդունդ» վեպը, որում նկարագրել է աշխարհի ամենահզոր նավի` «Տիտանի» կործանումը, որը բախվում է այսբերգին: Բառացիորեն նույն բանը կրկնվում է Տիտանիկի հետ:
---
Երբ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VI երեխա էր, երկրի լավագույն աստղագետը նրան զգուշացնում է, որ ամեն ամսվա 21-ը նրա համար չարագուշակ է: Արքան այդ օրերին ոչ մի կարևոր բան չէր նշանակում, բայց դա չօգնեց: 1791թ. հունիսի 21-ին նրան և կնոջը ձերբակալեցին, 1793թ.-ի հունվարի 21-ին թագավորին գլխատեցին:
---
Հենրի Զիգլանդը համոզված էր, որ կարողացել է խաբել ճակատագրին: 1883թ. նա խզում է հարաբերությունները ընկերուհու հետ, ով չի կարողանում դիմանալ բաժանմանը և ինքնասպան է լինում: Աղջկա եղբայրը վշտից կատաղած կրակում է Հենրիի վրա և մտածելով` սպանել է նրան, ինքնասպան է լինում: Բայց Հենրին կենդանի է մնում. գնդակը միայն քերծել էր նրա դեմքը և խրվել ծառի մեջ: Տարիներ հետո Հենրին որոշում է կտրել ծառը, բայց ծառաբունը հաստ է լինում: Որոշում է պայթեցնել այն: Պայթյունից գնդակը դուրս է գալիս ծառից և խրվում Հենրիի գլուխը և սպանում նրան:
---
Այս պատմությունը երկվորյակների մասին է Օհայո նահանգից: Նրանց ծնողները մահացել են, երբ նրանք մի քանի շաբաթական էին: Նրանց որդեգրում են տարբեր ընտանիքներ և սկսվում են զուգադիպությունները: Նախ` նրանց նույն անունն են տալիս` Ջոել: Նրանք նույն կրթությունն են ստանում` իրավաբանական, ամուսնանում են Լինդա անունով կանանց հետ, երկուսն էլ տղա են ունենում, անվանում նրանց Ջեյմս Ալան: Հետո երկուսն էլ բաժանվում են իրենց կանանցից և ամուսնանում 2-րդ անգամ: Այս անգամ նույնպես նրանց կանանց անունը նույնն էր: Ամեն մեկն ունենում է Թոյ անունով շուն:
---
Երկվորյակներ Արթուր և Ջոն Մաուֆորտները ապրել են միմյանցից 80 մղոն հեռու: 1975թ. մայիսի 22-ի երեկոյան եղբայրները սրտի սուր ցավ են զգացել: Նրանց ընտանիքները, որ չգիտեին՝ ինչ է կատարվում իրենց բարեկամների տանը, միաժամանակ եղբայրներին տանում են հիվանդանոց: Նույն ժամին եղբայրները մահանում են սրտի նոպայից:
---
Էդգար Պոյի պատմվածքներից մեկում խորտակվող նավից փրկված մի քանի մարդ, երկար ժամանակ օվկիանոսում մնալով, սովից դրդված սպանում և ուտում են իրենցից մեկին` Ռիչարդ Փարքեր անունով յունգային: Մի քանի տարի հետո այս պատմությունը կրկնվում է նույնությամբ, իրականում: Ցնցողն այն է, որ համընկնում է նավաստու անուն-ազգանունը: Նրանցից ոչ ոք չէր էլ լսել Պոյի պատմվածքի մասին:
---
19-րդ դարի ավստրիացի նկարիչ Ժոզեֆ Այգները մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Բոլոր փորձերի ժամանակ նրան փրկել է միևնույն հոգևորականը, որ ամեն անգամ նրա մոտ է հայտնվել անհասկանալի ձևով: Իսկ երբ նկարիչը մահացել է, պատարագ մատուցողը նույն հոգևորականն է եղել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=492712507433824&set=a.148583225180089.25724.100000852366411&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել