Armfootball.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականն այսօր բաց մարզում անցկացրեց, որից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին է պատասխանել Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին հաղորդում է Armfootball.com-ը:
- Նորեկները շատ լավ ֆուտբոլիստներ են, կօգնենք նրանց, որ մերվեն թիմին ու կարողանան օգուտ տալ: Առաջին մարզումը շատ լավ անցավ, հուսով ենք լավ կպատրաստվենք խաղին: Նոր մարզչի մտահղացումների հետ կապված: Նման հացրերը մարզիչը քննարկում է իր շտաբի հետ: մենք ֆուտբոլիստներս պետք է իրագործենք դրանք խաղադաշտում: Չէ որ մարզիչը չի խաղում, այլ՝ մենք:
- Ֆեդերացիա – ՖԱՖ հակամարտության մասին տեղյա՞կ եք, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ
- Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում: Նման բաների մեջ չեմ խառնվում, ինչ հայտարարություն եղել է, դա արդեն անցած էտապ է:
- Ռոբերտ Արզումանյանը որոշեց ավարտել կարիերան: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Ռոբերտի հետ դեռ չեմ խոսացել, բայց հարգում եմ նրա որոշումը: Եթե նա որոշել է ավարտել կարիերան ազգային ընտարնու կազմում, ապա կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան հավաքականում անցկացրած տարիների համար: Ցավալի է, բայց պետք է առաջ շարժվենք: Պետք է մտածենք, որ հավաքականում կան ֆուտբոլիստբեր, որոնք կփոխարինեն նրան:
- Հավաքականի կազմում փոփոխություններ կան: Ի՞նչ կասեք այդ մասին
- Նորեկներին կփորձենք օգնել, որպեսզի շուտ մերվեն թիմին ու անել այն, ինչ մարզչչը կահանջի նրանցից: Ճիշտ է, Յուրա Մովսիսյանի ու Գևորգ Ղազարյանի բացակայությունը կզգացվի, բայց կլինեն ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ կլինեն խաղալ նրանց փոխարեն: Եթե մարզիչը որոշել է չհրավիրել նրանց, ուրեմն այդպես է պետք: Ես չեմ կարող ասել, թե ինչու է նա նման որոշում կայացրել: