Life.panorama.am-ը գրում է.
Նեղվածության խնդիր չկա, «նեղվել» բառը մի քիչ տղամարդուն վայել չէ. Կարեն Բաբաջանյանի պատասխանը՝ Վաչե Թովմասյանին

Օրերս վիտամինցի Վաչե Թովմասյանը «Փոփ արտ» հաղորդման շրջանակներում խոսել է «Քարե դարդ» սիթքոմի եւ Կարեն Բաբաջանյանի «Արամմա» ֆիլմի նմանությունների մասին: Հաղորդման ընթացքում Վաչե Թովմասյանը նկատել է, որ իր համար «նեղվածություն» է դիտարկվում հարցազրույցներից մեկում Կարեն Բաբաջանյանի խոսքը՝ կապված սիթքոմի եւ ֆիլմի  նմանությունների մասին, որտեղ Կարեն Բաբաջանյանը նշել է. «Առհասարակ ինձ հետ կապ ունեցած ցանկացած մարդու գործունեությանը հետեւում եմ, Վաչեն եւ Արմուշը նկարահանվում են սիթքոմում, բայց այդ մասին մենք չենք խոսել, ճիշտն ասած նրանց հետ խոսելու ցանկություն էլ չունեմ»: Վաչեն նաեւ նշել է, որ «ATV»-ին «Քարե դարդի» մտահղացումը ունեցել է դեռ 3 տարի առաջ.

«Էդ ձեւ փիառվելու կարիք չունի մեր սիթքոմը, դրա համար էլ երբեք չեմ արձագանքել տարատեսակ ինֆորմացիաներին: Ուղղակի պատահականություն էր, որ գրեթե նույն ժամանակահատվածում դուրս եկավ եւ մեր սիթքոմը, եւ Ձեր ասած ֆիլմը, ես ամենաքիչը կուզենայի, որ իմ պրոյեկտը, որտեղ ես նկարվում եմ եւ պրոդյուսեր եմ, խաչվեր իմ նախկին «գործընկերների» ինչ-որ բանի հետ, ամենաքիչը ես կուզենայի»,- նշել է Վաչեն:

Այս հրապարակումների վերաբերյալ Life.panorama.am-ը խոսեց Կարեն Բաբաջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Նախ սկսեմ նրանից, թե ի՞նչ կապ ունի, երբ է սիթքոմի մտահղացումն առաջացել, իմ պապիկն էլ իր բելառուս ու ուզբեկ ընկերների հետ կարող էր մտքներով անցկացնել կռիվց հետո նման մի բան իրականացնել, այսինքն՝ վաղեմության խնդիր չկա, խոսքը իրագործելու մասին է, թե չէ շատ շուտ իմ ու Վաչեի մոտ էլ գաղափար կարող էր առաջացած լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել