Երբ շանը հաց ես տալիս, ուտելուց հետո նա շարունակում է հաչալ, նույն կերպ, երբ Հմայակ Հովհաննիսյանին լուրջ ես վերաբերվում, աջակցում ու հնարավորություն ես տալիս, նա ոչ միայն շնորհակալություն չի հայտնում, այլև մոռանալով իր ով լինելը՝ իրեն թույլ է տալիս խոսել մի մարդու մասին, ում շնորհիվ ամիսներ առաջ փորձում էր վեր հառնել քաղաքական գերեզմանից: Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ նույնիսկ հազարամյակներ շարունակ սարկոֆագների հարևանությամբ պահպանված ստրուկների ու ընտանի կենդանիների մումիաները այսօր ավելի մեծ արժեք ու կշիռ են ներկայացնում պատմության մեջ, քան Հմայակ Հովհաննիսյանի նման ձրիակեր քաղաքական մուրացկանները, որոնց երախտամոռությունը սահմաններ չի ճանաչում, և որոնց մասին չկա մեկը, ով դրական կարծիք ունենա, իսկ այդ դեպքում ավելի լավ է լռել ու չհիշեցնել սեփական գոյության մասին, քան հիշեցնել ու ամեն անգամ արժանանալ բազմահազար մարդկանց նողկանքին: Ցավում եմ, որ մեր իրականության մեջ նման մարդիկ դեռ համարձակվում են կարծիք հայտնել, էլ ավելի եմ ցավում, որ նրանց նման ճղճիմ արարածներին դեռ լսողներ կան: Ցավում եմ, որ քաղաքագետների միության անդամները, եթե իհարկե այդպիսիք կան, նրան համարում են այդ միության նախագահ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել