Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանը անարգանք է դրսևորել  արդարադատության սկզբունքների նկատմամբ՝ ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտելով 22 տարվա ազատազրկման: Բացի դա՝ Սավչենկոյի դատավճիռը հակասում է Մինսկի համաձայնությանը:

Այսպիսի հայտարարությամբ «Deutsche Welle»-ի փոխանցմամբ` հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիբրին: Նա կոչ է արել Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել Սավչենկոյին և մյուս ապօրինի ձերբակալված անձանց:  

Կիբրին հավելել է, որ Ռուսաստանն արդեն 2 տարի է անօրինական հիմքերով անազատության մեջ է պահում Սավչենկոյին այնպիսի մեղադրանքներով, որոնց ապացուցման համար  համապատասխան հիմքերը բացակայում են՝ դրանով խախտելով մարդու պաշտպանվելու իրավունքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել