Tert.am-ը գրում է.
Մասիսի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում այսօր տեղի ունեցած ավտովթարից մահացած 2 Արսեն Հոսեփյանը և Լևոն Հովսեփյանը եղբայրներ են՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչներ: Երրորդ տուժածը` Սարգիս Բադալյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում է, նույնպես Արբաթից է: Այս մասին Tert.am–ին հայտնեց Արբաթի գյուղապետարանից։
«Լևոնը մեծ եղբայրն էր, Արսենը ժամկետային զինծառայող էր, արձակուրդ էր եկել՝ ընտանիքին տեսակցության, ունեն նաև երրորդ եղբայր` Արմանը` 2005 թվականին ծնված»,– Tert.am–ին տեղեկացրին գյուղապետարանի՝ ավելացնելով, որ Հովսեփյան եղբայրների հայրը գտնվում է Ռուսաստանում, ուր մեկնել է արտագնա աշխատանքի:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/23/accident-brothers/1971093
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



