Panorama.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները: Այս մասին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապեր և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը»,-հայտնեց Ահարոնյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսի ոստիկանապետի դեմ ցուցմունքների հետքերով կատարվում է քննություն:
Ըստ «Ժողովուրդ»-ի, մարտի 8-ին երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել, ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



