Մի տեղ կարդացի, որ դատախազներին արգելվել է օգտվել ֆեյսբուքից ու մյուս սոցիալական ցանցերից: Թերևս շատերը կկարծեն, որ ես նման որոշմանը դեմ կլինեմ, բայց չէ, որքան էլ շատ հարցերում մեզանից շատերը պետք է շնորհակալություն ասեն Ցուկին, այնուամենայնիվ սոցիալական ցանցերը խժռում են մեր ժամանակի հսկայական մի հատված, մենք չենք կարող երկիր զարգացնել վիրտուալ տարածությունում ու չենք կարող լուրջ հարցեր լուծել այստեղ: Բացի այն, որ սոցցանցերը խլում են մեզանից ամենաարժեքավոր բանը՝ ժամանակը, դրանք նաև բացասական են ազդում մեր տրամադրության վրա, մի տեսակ վատատես են դարձնում մարդկանց, իսկ վատատես մարդն արժեք ստեղծել չի կարող: Մի խոսքով՝ դատախազության փորձը կարելի է օրինակելի դարձնել ու սկսել հենց ուժային կառույցներից: Հ.Գ հակադարձողներ ջան խնդրում եմ դա անելուց առաջ հայացք նետել վերջին 5 տարիներին մեր հասարակության վարքաբանությանը՝ միայն դժգոհություններ ու երիտասարդության շրջանում անկումային տրամադրություններ, ինչը բերում է նրան, որ այլևս մեր երկիրը դատապարտված է, մենք ոչինչ ենք, մեր երկրում դժբախտությունները շատ են, մերոնք ամենավատն են և այլ նմանատիպ մտքերի ու համոզմունքներին: Երկրները զարգանում են իրական կյանքում, ոչ թե վիրտուալ իրականությունում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել