Tert.am-ը գրում է.
Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները դարձել են 3-րդը 19-ամյա ամերիկացի Մեյսոն Ուելսի կյանքում: Մինչ այդ նա ողջ է մնացել Փարիզում նոյեմբերի 13-ին և 2013-ին Բոստոնում մարաթոնի ահաբեկչության ժամանակ: Այդ մասին հայտնել է դեռահասի հայր Չադ Ուելսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դա ահաբեկչությունների նրա 3-րդ ալիքն է: Մենք ապրում ենք վտանգավոր աշխարհում, որում ոչ բոլորն են բարի և սիրող մարդ»,- ասել է նրա հայրը:
Չադ Ուելսի խոսքով՝ 2013-ին Բոստոնում որդու հետ միասին ինքը սպասել է կնոջը գրեթե եզրագծին մոտ գտնվող տանը, որտեղ հնչել է պայթյունը:
Ամուսինների խոսքով՝ իրենց որդին գտնվել է Փարիզում 2015թ. նոյեմբերի ահաբեկչությունների ժամանակ:
«Մեյսոնը մեզ միշտ վստահեցնում էր, որ անվտագ է և միշտ զգույշ է: Մենք միշտ նրան սովորեցրել ենք ցանկացած պարագայում իմանալ՝ որտեղ են գտնվում իր ծնողները, փորձել նկատել ամեն ինչ շուրջբոլորը և ուշադիր լինել այլ երկրներում ճանապարհորդության ժամանակ»,- նշել են ծնողները:
Ամերիկացիները Բրյուսելում ահաբեկչությունների ժամանակ եղել են օդանավակայանում: Մեյսոնը վնասվածքներ և այրվածքներ է ստացել։



