Ադել Ուդոն, որն ամենաբարձր վարձատրվող ձեռքերի մոդելն է և նկարահանվել է մի շարք հայտնի ապրանքանիշերի գովազդներում, ինչպես` Chanel, Dior, Christian Louboutin, Balmain և Chanel N5, պատմել է իր ձեռքերի խնամքի մասին:
«Ձեռքերը խնամելու ինձ համար առաջնային է փափկեցնող քսուքը, իհարկե: Skin Food-ը` Weleda ապրանքանիշից շատ լավ քսուք է` հատկապես ցուրտ ամիսների համար»,- ասել է մոդելը:
Ուդոն ասել է, որ երբեմն գործածում է նաև կոկոսի կամ ձիապտղի յուղ, երկար տարիներ օգտագործել է եթերայուղ:
Ըստ մոդելի` առողջ մաշկ ու եղունգներ ունենալու համար կարևոր է ճիշտ սնվելը: Հատկապես եղունգներին անհրաժեշտ են ճարպաթթուներ, յուղեր, հանքանյութեր, հակաօքսիդանտներ ու վիտամիններ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



