Քորնելի համալսարանի գիտնականները մշակել են հիբրիդ նյութ, որն ունի ռետինե սպունգի փափկությունն ու ճկունությունը, և մետաղի ամրությունը, ինչպես նաև ինքնավերականգնման ընդունակությունները: Այդ մասին հոդվածը հրապարակված է Advanced Materials ամսագրում:
Նոր հիբրիդային նյութը կազմված է համաձուլվածքից, որը ստացել է «Ֆիլդի մետաղ» անվանումը, և ծակոտկեն սիլիկոնային փրփուրից: «Ֆիլդի մետաղ»-ի առավելությունը նրա հալման ցածր ջերմաստիճանն է` 62.2 ºC, և բաղադրությունում կապարի բացակայությունը:
Հետազոտության հեղինակների կարծիքով` նոր մետաղը կարող է օգտագործվել ռոբոտատեխնիկայում: Մետաղի հատուկ հատկությունները թույլ կտան ստեղծելու ամուր և ձևը փոխելու ընդունակ ռոբոտներ, օրինակ՝ թռիչքի ընթացքում թևերի ձևը փոխող ինքնաթիռներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել