Lurer.com–ը գրում է.

Միլիարդատեր Ալեսանդրո Պրոտոյի ընկերությունը դատական հայց է ներկայացրել Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի դեմ:

Ընկերությունը հայտարարել է, որ պորտուգալացին 18.5 մլն դոլարով Նյու Յորքում իրենցից բնակարան է գնել: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները, սակայն, հերքել են տեղեկությունը՝ հայտարարելով, որ ընկերությունն օգտագործում է պորտուգալացու հեղինակությունն իր շահերի համար:

Այս հայտարարությունը վիրավորել է միլիարդատիրոջը, ով որոշել է դատական հայց ներկայացնել և պահանջել 10 մլն եվրո՝ կեղծ ինֆորմացիայի և զրպարտության համար: Հայցը դատարան ներկայացվել է երկուշաբթի:

Մեղադրող կողմը հայտարարել է, որ Ռոնալդուն հերքում է բնակարան գնելու փաստը, քանի որ այն նվիրել է Բադրի Հարիին և չի ցանկացել, որպեսզի ինֆորմացիան տարածում գտնի: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացին հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, երբ մեկնում է Մարոկկո՝ իր ընկերոջը՝ քիքբռնցքամարտիկ Բադր Հարիի հետ հանդիպելու:

Luxury: Real Madrid star Cristiano Ronaldo has purchased this three-bedroom apartment in New York City for $18.5m (£11.8m)The loft was built in 1983 and features stunning views of the Empire State Building, the Chrysler Building and Freedom TowerGrand: The loft belonged to Alessandro Proto, an Italian real-estate tycoon and business partner of owner Donald Trump

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել