Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն մեկ րոպե լռությամբ հարգել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Լռության րոպեն հայտարարվել է Հավանայի մարզադաշտում, Կուբայի եւ հավաքականի եւ Ֆլորիդայի «Տամպա Բեյ Ռեյզ» թիմի միջեւ բեյսբոլի խաղից առաջ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Կուբայում խաղն արդեն պատմական են որակում: «Լատինաամերիկանո» մարզադաշտում, խաղի կուբացի կազմակերպիչների տվյալներով, շուրջ 50 հազար մարդ կա: Մարզադաշտ մուտքը միայն հրավիրատոմսերով է եղել, որոնք դպրոցներում եւ գերատեսչական հաստատություններում այդ մարզաձեւի սիրահարներին բաժանվել են ակումբների միջոցով:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/obaman-e%D6%82-kastron-mek-rope-lruthyamb-hargel-en-bryuseli-ahabekchuthyunneri-zoheri-hishatakeh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել