Բելգիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, ԻՊ-ն՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ, ավելին՝ չճանաչված պետություն է, բայց պետություն է, այն պարզ պատճառով, որ ունի մշտական բնակչություն, առանձին օրենսդրություն/թեկուզ եթե այդ օրենսդրությունը կոչենք՝ մառազմ/ եւ տարածք: Հիմա ԻՊ-ն փաստացի հարձակվել է ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա, իսկ ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա դրսից հարձակումը՝ հարձակում է ողջ Դաշինքի վրա: Եւ, եթե ՆԱՏՕ-ն առաջիկա օրերին՝ բոլորով միասին, շեշտում եմ՝ բոլորով միասին չհարվածի ԻՊ-ին, ուրեմն ՆԱՏՕ-ն կարելի է մեկ-մեկ, հանգստյան օրերին, երեկոյան ժամերին անվանել ՀԱՊԿ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել