Ընտրական օրենսգրքի շուրջ հանրային քննարկումների ընթացքը ցույց է տալիս, որ առաջարկվող փաստաթղթի շուրջ իրականում մեծ հակասություններ չկան:
Համենայնդեպս նման կարծիքի կարելի է հանգել վերջին 3 շաբաթների մամուլը վերլուծելուց հետո: Իհարկե առաջարկներ շատ կլինեն, սակայն ներկայումս 3 հիմնական առաջարկ է, որոնք քիչ թե շատ քաղաքական ուժերի կողմից «կոնսենսուսային» ձևով առաջ են մղվում. ընտրացուցակների հրապարակում և ընտրատեղամասերում տեսախցիկների ապահովում ու օնլայն ռեժիմով հեռարձակման ապահովում, տեղամասերում լրագրողների թվի սահմանափակման վերացում:
Ըստ էության սրանք առաջադրված առանցքային խնդիրներ են, սակայն հաշվի առնելով Ընտրական օրենսգրքի ծավալն ու նշանակությունը, իրականում այս ու մի քանի ոչ այդքան կարևոր հարցերի մասով քննարկումները ցույց են տալիս, որ իշխանությունն առանց մեծ դիմադրության նոր օրենսգիրքը կընդունի: