Սիրտը սկսում է աշխատել դեռ չծնված ժամանակ: Աշխատում է անձնվիրաբար, անընդհատ մեզ պահում է, անգամ այն ժամանակ, երբ մնացած օրգանները հրաժարվում են աշխատել: Լավն է ինքը, նվիրված, սիրուն, նուրբ: Ամեն մեկս մեր սրտի արագացած տրոփյունից անհանգստանում ենք, կաթիլներ ենք խմում, մաքուր օդին զբոսնում ենք, որ շատ չծանրաբեռնենք: Բայց, երբեմն մոռանում ենք, որ դիմացինին էլ դրանից ունի, որ նրանն էլ է պետք խնայել, նա էլ է մարդ: Ջարդում, խցկվում ենք, հետո զարմանում, որ մեզնից սկսում են խուսափել: Դիմացինի սրտի գոյության մասին մոռանալը քո՛ սիրտն է դնում հարվածի տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: