Untitled-4Մեկ ու կես հարյուրամյակ գոյություն ունեցող Levi’s 501 ջինսերը` ստեղծված հեռավոր 1873 թվականին, տեսել են ամեն ինչ` Մեծ դեպրեսիայից մինչև երիտասարդական մշակույթի ծնունդը, գրում է marieclaire.ua-ը: Չնայած, որ դրանք եղել են 19-րդ դարում հանցագործների և կովբոյների հագուստները, հետագայում, 1930-ականներին ջինսերը մուտք գործեցին հոլիվուդյան աստղերի զգեստապահարաններ, դարձան անփոխարինելի ատրիբուտներ 1950-ականների հակամշակույթի դեմքերի, ինչպես նաև հիպիների և ապագա սերնդի անթիվ ներկայացուցիչների համար: Levi’s 501-ն ավելին է, քան հագուստ. այն մշակութային տարր է` ծնված պատմությունից և ապստամբությունից:

Նոր ֆիլմը հետազոտում է այդ ճանապարհը, ընդգրկելով լուսանկարիչ Սքոթ Շումանին, սուպերմոդել Էրին Ուոսոնին և ստիլիստ Ռիհաննա Մել Օտենբերգին: «The 501® Goes to work», «Style» և «Rebellion» երեք մասի բաժանաված ֆիլմը պատմում է, թե ինչպես են ջինսերն ազդել մեր կյանքի տարբեր ոլորտների վրա: Բոլոր երեք ֆիլմերը կարելի է դիտել Levi’s-ի YouTube-ի պաշտոնական էջում:

Levi’s ընկերությունը (Levi Strauss & Co) հիմնադրվել է 1853 թվականին Լիվայ Ստրաուսի կողմից, որը հորինել է աշխարհում առաջին ջինսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել