2. Երկրորդը, որ խորհուրդ են տալիս իմաստունները՝ դա ձեր բարեգործության մասին բարձրաձայնումն է։ Լավ գործը՝ այս աշխարհում հազվադեպ է, և հենց այդ պատճառով, այն պետք է աչքի լույսի պես պահել, պահել գաղտնի։ Մի գովերգեք Ձեզ Ձեր լավ գործերի համար։ Հպարտությունը կտեսնի այդ ամենը և կխլի բարեգործության շնորհիվ կատարված ողջ բարին։
3. Երրորդը, որ խորհուրդ չեն տալիս իմաստունները բարձրաձայնել, տարածել՝ դա ձեր ասկետիզմն է։ Աջ ու ձախ մի պատմեք ձեր, օրինակ սնվելիս, քնելիս, սեքսուալ հարաբերությունների և այլն, սահմանափակումների մասին։ Ասկեզան ֆիզիկապես օգուտ է բերում միայն այն դեպքում, երբ այն համադրվում է էմոցիոնալ բաղադրիչի հետ։
4. Չորորդը, ինչի մասին պետք է լռել՝ դա Ձեր հերոսությունն ու տղամարդկությունն է։ Ինչ-որ մեկը արտաքին փորձության է մատնվում, իսկ ինչ-որ մեկն էլ ներքին։ Արտաքին փորձությունները երևացող են, և այդ պատճառով էլ մարդիկ պարգևատրվում են, բայց ներքին փորձությունների հաղթահարումը մարդիկ չեն նկատում և այդ պատճառով պարգևատրում էլ չի լինում։
5. Հինգերորդը, որի մասին պետք չէ տարածվել՝ դա Ձեր հոգևոր գիտելիքներն են։ Հոգևոր գիտելիքները ունեն տարբեր մակարդակներ և պետք է բացահայտվեն միայն գիտակցության մաքրության որոշակի մակարդակում։
6. Վեցերորդը, որով պետք չէ կիսվել ուրիշների հետ՝ դա Ձեր ընտանեկան կոնֆլիկտներն են և ընդհանրապես ընտանեկան կյանքն է։ Հիշե՛ք, որքան քիչ խոսեք ընտանեկան պրոբլեմների մասին, այնքան ընտանիքը կլինի ավելի ամուր և կայուն։
7. Յոթերորդը, ինչի մասին պետք չէ խոսել, դա ուրիշներից լսված ոչ գեղեցիկ խոսքերն են։ Փողոցում կարելի է կեղտոտել կոշիկները, նաև հնարավոր է կեղտոտել գիտակցությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/974878365936692
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել