Հայաստանում ամենաառաջին սիթքոմը հենց «Սիթքոմ» էր կոչվում: Հիշու՞մ եք: Հետո դրանց թիվը կամաց-կամաց սկսեց աճել, հիմա ավելի շատ են:
Ինձ համար՝ ամենահաջողվածը, անփոխարինելի հումորովը «Կարգին սերիալն» էր: Միակն ա, որ հիմա նորից դնում, մեկ-մեկ նայում եմ ու իրոք ծիծաղում: Երեւի հաջողության գրավականներից մեկն էն էր, որ խաղում էին իսկական դերասաններ, հենց դերասաններ: Երկրորդական դերերն էլ ընտիր էին մշակված, հումորային սերիալին համապատասխան խաղում էին: Հայկո-Մկո զույգն էլ ոնց որ հիմիկվա «Բարսելոնայի» MSN-ը լիներ:  
Հիմա լավն են «Դոմինոն» ու «Ֆուլ Հաուզը»: Արժի օրը կես ժամ թիվիի դեմը նստել, նայել, մոռանալ դաս-գործ-նեռվեր վիճակները: Դերասանները լավն են, ընտրությունը հաջող ա:
Մնացածը չեմ նայել/նայում, հետաքրքիր չէին/չեն:

**** Սա նյութի հեղինակի անձնական կարծիքն ա ու կարող ա չհամընկնել ձեր տեսակետին ****

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել