Դադլին սովորական 23ամյա ուսանող է, ով սովորում է ՆյուՋերսիի տեխնոլոգիական ինստիտուտներից մեկում: Իր ողջ կյանքում տղան տառապել է այն բանից, որ, մեղմ ասած, իր ատամները բավականաչափ հավասար չեն: Մանուկ ժամանակ նա բրեկետներ է կրել, սակայն համադասարանցիների ծաղրանքների և անընդհատ շարունակվող ցավերի պատճառով հրաժարվել է դրանցից:
Բարդույթավորված և ամաչկոտ տղան նույնիսկ աշխատում էր չժպտալ, որպեսզի ոչ ոք չտեսներ իր ատամները: Սակայն տարիներ անց Դադլին որոշեց նորից բրեկետներ կրել, բայց այս անգամ թափանցիկ, և սկսեց այդ մասին տեղեկություններ փնտրել համացանցում:

Դադլին մի բան նկատեց, որ բոլոր էջերում այդ բրեկետներն այնպիսի տեսք ունեին, կարծես 3D տպիչով տպված իրեր լինեին: Եվ այդ ժամանակ նրա մոտ այս հանճարեղ միտքն առաջացավ… Բանը նրանում էր, որ լինելով տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող, նա իրավունք ունի օգտվել 24/7 սարքից: Դադլին անցավ գործի:

Աշխատանքի ողջ ընթացքը տղան նկարագրել է և լուսանկարներ է տեղադրել իր բլոգում: Արդյունքում արհեստական ծնոտի վրա Դադլին ծախսեց 60 դոլար՝ 8 000 դոլարի փոխարեն: Իր հայտնագործությունով նա ժամանակակից օրթոդոնտիան փակուղու մեջ գցեց:

Տղան կրել է բրեկետները 16 շաբաթ, այսինքն ընդամենը 4 ամսվա ընթացքում նրա վերին ծնոտն ամբողջությամբ ուղղվել է: Նա նշում է, որ 3D բրեկետներն անտեսանելի են, և անհարմարություն ու ցավ չեն պատճառում, մյուս բրեկետների նման:

Շատերն արդեն դիմել են Դադլիին իրենց համար նման բրեկետներ սարքելու խնդրանքով, սակայն ուսանողը դեռ տրամադրված չէ նման գործով զբաղվելուն: Դեռևս նա հաջողությամբ ներկայացրել է իր նախագիծը ինստիտուտում, որտեղ բոլոր դասախոսները հիացած էին իրենց տեսածից:



