Armlur.am-ը գրում է.
Մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրն է: 21 թիվը խորհրդանշում է 21-րդ ավելորդ քրոմոսոմը, որն առաջացնում է այս համախտանիշը: Դաունի համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ, ինչը կոչվում է տրիսոմիա։
Հանդիպում են տրիսոմիաների այլ տեսակներ ևս: Առավել տարածված են տրիսոմիա 21 (Դաունի համախտանիշ` 1:800 հաճախականությամբ), տրիսոմիա 18 (Էդվարդսի համախտանիշ` 1:5000 հաճախականությամբ) և տրիսոմիա 13 (Պատաուի համախտանիշ` 1:16.000 հաճախականությամբ):
Օրվա խորհուրդը դաունի համախտանիշի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը և այդ համախտանիշն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավումն է։ Ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-5000 երեխա:
Դաունի համախտանիշով երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուս երեխաները, բայց նրանք լիովին սովորելու ունակ են և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ և զուգընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները նաև կարող են հասնել կյանքում լուրջ ձեռքբերումների ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության և խորհրդատվության, ինչպես նաև հասարակության կողմից աջակցության շնորհիվ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



