Ավստրալական «The Sydney Morning Herald»-ը հոդված է հրապարակել Ավստրալիա «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրման մասին, որտեղ հիշատակվում է նաեւ Հայաստանը:
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ավստրալիայի Դաշնային ոստիկանությունից ստացված տեղեկատվությամբ՝ 2014 թ. դեկտեմբերի 11-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում առգրավվել է ճամպրուկ, որի ներսի պաստառի տակից հայտնաբերվել է 2.1 կգ «մետամֆետամին»:
Հետաքննության արդյունքում՝ նույնականացվել են Ավստրալիայում ճամպրուկը ստացած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Շ. Շահբազին և Հ. Կազեմին: Նշված ճամպրուկի առաքման փաստաթղթերի համաձայն՝ այն հասցեագրված է եղել Ավստրալիայի Մելբուռն քաղաք կոնկրետ հասցեով՝ Ֆ. Ջաֆարինիի անվամբ:
2014 թ. դեկտեմբերի 19-ին Ավստրալիայի ոստիկանությունը կայացրել է խուզարկության որոշումներ, որի ընթացքում ձերբակալվել են Շ. Շահբազին և Հ. Կազեմին, նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «մետամֆետամինի» ներմուծման փաստով:
2015 թ. հունվարի 15-ին Ավստրալիայի ոստիկանությունը առգրավվել է երկրորդ փաթեթը՝ ճամպրուկի տեսքով, որի ներսի պաստառի տակից հայտնաբերվել է 2 կգ «մետամֆետամին»:
Ծանրոցը Հայաստանից ուղարկել է ԻԻՀ քաղաքացի Մ. Ամիրհոսեինը և այն հասցեագրված է եղել Ավստրալիա, Մելբուռն նույն հասցեով՝ Ֆ. Ջաֆարինիի անվամբ: Շ. Շահբազիին և Հ. Կազեմիին մեղադրանք է ներկայացվել «մետամֆետամինի» երկրորդ ներմուծման դեպքի համար:
Տեղեկատվությունը Ավստրալիայի ոստիկանության կողմից տրամադրվել է ՀՀ ոստիկանությանը ի գիտություն: Նաև խնդրել են նշված գործի վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում տեղյակ պահել իրենց:
2015 թ. մարտի սկզբին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ԻԻՀ քաղաքացի ոմն Հ.-ն փոստային բաժանմունքից ճամպրուկով ծանրոց է ուղարկել Ավստրալիա, որտեղ հնարավոր է թաքցված լինեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
Ստացված տեղեկատվությունը ՀՀ ոստիկանությունը տրամադրել է Ավստրալիայի ոստիկանությանը, որտեղից հայտնել են, որ վերը նշված ճամպրուկից հայտնաբերվել և առգրավվել է 1 կգ «մետամֆետամին»
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/21/metamfetamin/1969354
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



