168.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ 19 տարեկանում կարող էր պայմանագիր ստորագրել «Կիևոյի» հետ:
«Երբ ես 19 տարեկան էի, մոտ էի «Կիևոյի» հետ պայմանագիր ստորագրելուն, բայց ինձ խորհուրդ տվեցին չանել դա: Ակնհայտ է, որ դա հենց ճակատագիրն էր:
«Շախտյորում» ինձ շատ է օգնել Միրչա Լուչեսկուն: Ընդ որում, ես կարող էի բավականին հանգիստ շփվել թիմի բրազիլացի լեգեոներների հետ, քանի որ դեռ 13 տարեկանում «Սան Պաուլուում» ստաժավորում անցնելիս սովորել էի պորտուգալերեն:
Շնորհիվ Լուչեսկուի, սկսեցի սովորել իտալերեն, բայց դեռ չեմ կարող ասել, որ լավ եմ տիրապետում: Այս պահին հանգիստ կարող եմ շփվել հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պորտուգալերեն և գերմաներեն լեզուներով»,- ասել է Մխիթարյանը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/21/611923.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել