ՀՀ պաշտպանության նախարարությունը քաղաքացիական հասարակությանն առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար ներկայացնել առաջարկություններ:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
«Բոլոր այն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն և հետաքրքրություն ունեն իրենց ներդրումն ունենալու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի՝ ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերի ձևավորման գործում, կարող են քննարկման նպատակով իրենց առաջարկությունները մինչև ս.թ. մարտի 31-ն ուղարկել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով [email protected]:
Առաջարկությունները պետք է լինեն մեկ էջի սահմաններում, հստակ հիմնավորված, համապատասխանեն պաշտպանության նախարարության հնարավորություններին և իրավասությունների շրջանակին, ունենան կատարման որակի գնահատման ցուցիչներ»,–ասվում է հաղորդագրությունում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/21/mod/1969151
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



