Life.panorama.am-ը գրում է.Այսօր Գերի Օլդմանի ծննդյան օրն է: Բրիտանացի դերասանը, ռեժիսորը, պրոդյուսերը և երաժիշտը ծնվել է 1958 թվականի մարտի 21-ին, Լոնդոնում:
Ընտանիքը եղել է աղքատ: Հոր մասին, որը աշխատում էր գործարանում որպես զոդող, Գերի Օլդմանը արտահայտվում էր այսպես. «Իմ հայրը անընդմեջ հայհոյող ալկոհոլիկ էր, որը թողեց մեր ընտանիքը, երբ ես 7 տարեկան էի»: Այդ պատճառով նրա դաստիարակությամբ զբաղվել են մայրը և երկու քույրերը:
1986 թվականին Օլդմանը խաղաց Sex Pistols խմբի հայտնի սկալդալային բասիստ Սիդ Վիշեսի մասին «Սիդը և Նենսին» ֆիլմում: Այդ դերի համար դերասանը ստիպված էր այնքան նիհարել, որ վերջում նրան ուղղակի հոսպիտալացրեցին: Չնայած այդ ծանր պայմաններին, հենց այդ դերը ուղի հարթեց Գերի Օլդմանի համար դեպի Հոլիվուդ:
Գերիի հռչակ բերեց հայտնի խարիզմատիկ բանդիտի դերը՝ Լյուկ Բեսոնի «Լեոն» ֆիլմում: Երկրորդ վատ կերպարի դերով Օլդմանը հիշվում է նույն Լյուկ Բեսոնի «Հինգերորդ էլեմենտ» ֆիլմից: Ինքը՝ Գերին իր դերերին վերաբերվում է հեգնանքով, քանի որ շատերը ուղղակիորեն ասոցացնում են նրան հենց իր կերտած դերերի հետ: Սակայն ինչպես դերասանը ինքն է ասում, «Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց ես ավելի շատ դրական դերեր եմ խաղացել, քան բացասական»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/03/21/oldman/457840
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել