Շիաները պահանջում են անհապաղ դուրս բերել ԱՄՆ զինվորականներին ԻրաքիցPanARMENIAN.Net-ը գրում է.

Շիաների աշխարհազորային կազմավորումները պահանջում են դուրս բերեպ ԱՄՆ զինծառայողներին Իրաքից, որոնք տեղակայված են երկրում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու նպատակով:

«Եթե ԱՄՆ վարչակազմն անհապաղ դուրս չբերի ամերիկացի զինծառայողներին, մենք կվարվենք նրանց հետ ինչպես օկուպացիոն զորքերի հետ»,-հայտարարել է շիաների «Ասաիդ Ահլ ալ Հալկ» կազմավորումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

«Օկուպացիոն ուժերը երկրում իրենց ներկայությունը վերականգնելու փորձ են ձեռնարկում իրենց իսկ «ստեղծած կազմավորման դեմ պայքարի պատրվակով»,-հայտարարել են շիաները:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ ծովային հետևակի ստորաբաժանում են գործուղում Իրաք` օգնելու համար տեղի անվտանգության ուժերին ԻՊ դեմ պայքարում: Ըստ Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, Իրաք են գործուղվել ծովային հետևակի 26-րդ էքսպեդիցիոն կորպուսի զինծառայողները: Իրաքի Մահմուր քաղաքի ռազմակայանում, որի գնդակոծման ժամանակ զոհվեց ամերիկացի հրահանգիչներից մեկը, ԱՄՆ ռազմական մասնագետները նախապատրաստում են Իրաքի զինվորականներին Մոսուլի գրոհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել