Barometer.am-ը գրում է.

Բելառուսը ներկայացնող երգիչ Ալեքսանդր Իվանովը (IVAN) որոշել է իր մարմնով նվաճել "Եվրատեսիլ 2016" երգի մրցույթը:

Բելառուսի ներկայացուցիչը բեմ դուրս կգա ամբողջությամբ մերկ: Եվ բացի այդ, նրանք մտադիր են բեմ դուրս բերել նաև կենդանի գայլեր, գրում է Super-ը:

28-ամյա հանրահայտ դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայայի ընտրյալը՝ 21-ամյա Ալեքսանդր Իվանովը, մրցույթի համար էրոտիկ շոու է պատրաստել:

Գիշատիչների հետ կապված գաղափարն իրականություն դարձնելու և իր համարում գայլերին օգտագործելու համար Ալեքսանդր Իվանովը պետք է հատուկ թույլտվություն ստանա:

Պրոդյուսերի խոսքով, այս պահին ինքն անում է ամեն հնարավորը, որպեսզի շվեդական կողմի հետ այս թեմայով բանակցությունները փակուղի չմտնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել