Tert.am-ը գրում է.
Դեռևս մարտի 9-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել:  Այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը անդրադառնալով մամուլում շրջանառվող տեսանյութին , որը վերաբերում է մարտի 8-ին Գորիս քաղաքում Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի ու մի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու միջադեպին:
 
Հիշեցնենք, որ Գորիսի ոստիկանապետին վերագրվում է, որ նա Գորիսի «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել