Newmag.am-ը գրում է.
Ո՞ր համարի միկրոավտոբուսն է Ավանից հասնում Աբովյան փողոց: Նյարդային վարորդներին և անցորդներին հարցուփորձ անելու փոխարեն՝ կարող եք դիմել A2B Transport հավելվածին: Այն օգնում է մարդկանց արագ կողմնորոշվել տրանսպորտային երթուղիների որոնման հարցում:
Ծրագրում ներառված են ավտոբուսների, տրոլեյբուսների և միկրոավտոբուսների համարները և երթուղիները:
Երևանում գտնվող զբոսաշրջիկների, հյուրերի և մարզերից եկած ուսանողների համար հավելվածը հասարակական տրանսպորտի մոբայլ ուղեցույց է: Նշելով ուղղությունը հավելվածը իր բազայից փնտրում, գտնում և առաջարկում է ցանկալի տրանսպորտային միջոցի համարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2016/a2btransport/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



