*Մի դատեք մարդու մասին ըստ իր ազգականների:
*Երբ ասում եք. «ես քեզ սիրում եմ»՝ ասեք միայն ճշմարտությունը:
*Երբ ասում եք. «ես ցավում եմ» կամ «ես ափսոսում եմ»՝ նայեք մարդու աչքերի մեջ:
*Երբեք մի ծիծաղեք ուրիշների երազների և երազանքների վրա:
*Տվեք մարդկանց ավելին, քան սպասում են և արեք դա ուրախությամբ:
*Միշտ գլխում պահեք Ձեր սիրելի բանաստեղծությունները:
*Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք, ծախսեք այն ամենը, ինչ ունեք, քնեք այնքան, մինչև չառնեք քունը:
*Երբ պարտվում եք, փորձեք դրանից դաս և նաև օգուտ քաղել:
*Մի թույլատրեք մանր վեճերին խարխլել մեծ ընկերությունը:
*Երբ հասկանում եք, որ սխալ եք գործել, փորձեք չթաքցնել այն, այլ արագ ուղղել:
*Ամեն օր, որոշակի ժամանակ անցկացրեք միայնության մեջ:
*Բաց եղեք փոխանակման համար, բայց ձեռքից բաց մի թողեք ձեր արժեքները:
*Շատ գրքեր կարդացեք:
*Հավատացեք Աստծուն, բայց միշտ կողպեք ավտոմեքենայի դռները:
*Երբեք մի ընդհատեք, երբ ձեզ քծնում են:
*Մի խառնվեք ուրիշների գործերին, մի տվեք դատարկ խորհուրդներ:
*Եթե դուք մեծ գումարներ եք աշխատում, դրանց մի մասը բաժանեք կարիքավորներին:
*Հիշե՛ք, չստանալ ցանկալին՝ երբեմն դա հենց հաջողությունն է:
*Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք ստիպված եղել զոհաբերել դրան հասնելու համար:
*Ձեր «ԵՍը»՝ ձեր ճանապարհորդության վերջնակետն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/974875275937001
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել