Panorama.am-ը գրում է.
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հավակնորդների մրցաշարի ընթացքում տվել է մի շարք հարցազրույցներ, որոնցում անդրադարձել է հավակնորդների մրցաշարի ընթացքին և խոսել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և ՖԻԴԵ-ի համագործակցության մասին:
Մասնավորապես՝ Իլյումժինովը նշել է. «Հայաստանի շախմատային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի 186 անդամ ֆեդերացիաներից ամենաակտիվներից մեկն է և օրինակ է ծառայում բազմաթիվ ֆեդերացիաների համար, և ես այլ երկրների ղեկավարներին ներկայացնում եմ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և նրա Նախագահի` Սերժ Սարգսյանի աշխատանքը: Նա և իր թիմը շատ մեծ աշխատանք են կատարում տանում շախմատի հանրայնացման ուղղությամբ, և պատահական չէ, որ հենց Հայաստանի հավաքականն է երեք անգամ դարձել շախմատի Օլիմպիական չեմպիոն: Շատ քիչ երկրներ կարող են հպարտանալ եռակի Օլիմպիական չեմպիոն հավաքականով: Հայաստանում նպատակային աշխատանք է տարվում պրոֆեսիոնալ շախմատիստներ ձևավորելու համար, և մյուս կողմից այն Հայաստանում զանգվածային սպորտաձև է: ՖԻԴԵ-ի խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ շախմատը դառնա մասսայական սպորտաձև»,- Իլյումժինովի խոսքերը մեջբերել էchessfed.am-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ