30-ամյա Ելենան, շատ կենսուրախ մարդ է ու շատ է սիրում կյանքը:
Երբ հղիության ընթացքում նրա մոտ հայտնաբերվեց կրծքագեղձի ուռուցք և սեփական կյանքը փրկելու համար միակ լուծումը հղիության ընդհատումն էր, նա առանց վարանելու վճռեց՝ փոքրիկը պետք է ծնվի: 



Բժիշկները հրաժարվում էին քիմիոթերապիա անցկացնել հղիության ընթացքում, քանի որ նման նախադեպ Հայաստանում դեռ չէր եղել: Ի վերջո համաձայնության եկանք և քույրս քիմիոթերապիայի 2 կուրս ստացավ հղիության ընթացքում, այսպիսով հետաձգվեց քաղցկեղի զարգացումն ու հրաշքով հաջողվեց փրկել մոր և մանկան կյանքը:

Մեր փոքրիկ Էվա-Վիկտորիան

Երեխայի անունը Վիկտորիա կնքեցինք, քանի որ նա հաղթահարեց բոլոր դժվարությունները և լույս աշխարհ եկավ, դրանով իսկ հույս ներշնչելով մորը:



Այժմ արդեն 1 տարեկան Վիկտորիան զուրկ է մայրական քնքշանքից, քանի որ քույրս մշտապես գտնվում է հիվանդանոցում: Ցավոք, նրա վիճակն օրըստօրե վատանում է:
Արդեն 1,5 տարի է, ինչ պայքարում ենք նրա հիվանդության դեմ: Հետագա պայքարի համար մենք ունենք բոլորի աջակցության կարիքը:

Այս ընթացքում քույրս ստացել է քիմիոթերապիայի 13  և ճառագայթման 5 կուրս: Այս տարի նրան նաև վիրահատել են (հեռացվեցին երկու կրծքագեղձերը): 

Այնուամենայնի, վիրահատությունից հետո մետաստազներ տարածվեցին ողնաշարի վրա և կոնքազդրային հատվածում: Այս պահին տեղում բժիշկները հրաժարվում են իրականացնել հետագա որևէ բուժում: Սակայն քույրս կարող է բուժվել Գերմանիայում, որի ֆինսնսական հնարավորությունը մենք չուեննք: 

Խնդրում եմ օգնել քրոջս հաղթահարել քաղցկեղը, օգնել միասին հավաքել անհրաժեշտ գումարը, որով հնարավոր կլինի փրկել ևս մեկ կյանք ու թույլ տալ, որ մի մանուկ էլ զգա իր մոր ջերմությունը:
Գումար, որը հնարավոություն կտա ևս մեկ ընտանիքի ապրել խաղաղ ու երջանիկ: 

Մանրամասների կամ այլ տեղեկությունների համար կարող եք կապվել ինձ հետ՝ +374 94 23 08 08. +374 95 091872:

Դրամական օգնության համար հաշվեհամարներն են՝

VTB рубли БИК 044525187 банк. счёт: 16072023893203                                    

Dollar-SWIFT CODE: CITIUS 33 bank. account 16072023893201.                    

Euro SWIFT CODE: OWHBDEFF bank account 16072023893202                       

Dram 16072023893200.

Հարգանքներով՝ Ելիզավետա Ղուլյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել